Ի՞նչ է լավ սպասարկումը: Ինչո՞ւ հաճախ սպասվածին համարժեք սպասարկում չենք ստանում: Արդյո՞ք պատճառը գիտելիքների, հմտությունների կամ մոտեցման պակասն է, թե`բոլորը միասին:

“ՊրոՍերվիս” ընկերությունը կազմակերպում է հաճախորդների սպասարկման ու կառավարման որակի բարձրացմանն ուղղված ուսուցողական և վերապատրաստման ծրագրեր` “Հաճախորդների սպասարկում”, “Անձնակազմի կառավարում” և “Կառավարման հմտությունների զարգացում” թեմաներով թե՛ ղեկավար պաշտոնների, և թե՛ անմիջական սպասարկող անձնակազմի համար:

Սպասարկող անձնակազմի համար նախատեսված դասընթանցները նպատակ ունեն կատարելագործել հաճախորդների հետ արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ հմտությունները, իսկ ղեկավարների և կառավարիչների համար նախատեսված ծրագրերում շեշտը դրվում է աշխատանքի բարձր ցուցանիշների ապահովման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման և աշխատողների մոտիվացիայի բարձրացման խնդիրների վրա:

Դասընացները կարճատև են, ճկուն և անց են կացվում պատվիրատուի ընտրած ժամին և վայրում: Անհրաժեշտության դեպքում, դասընթացից առաջ կարող է անցկացվել նախնական խորհրդատվություն` ուսուցողական ծրագիրը Ձեր կազմակերպության կարիքներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով:

Ո՞վքեր կարող են մասնակցել մեր ծրագրերին: Մեր ծրագրերին կարող են մասնակցել ծառայություն մատուցող ցանկացած կազմակերպության ղեկավար կամ գործադիր պաշտոն զբաղեցնող անձիք, ինչպես նաև սպասարկող անձնակազմի անդամներ, օրինակ` գործավարներ, վարչական աշխատողներ, վաճառողներ, մատուցողներ, վարորդներ և այլք:

Սիրով սպասում ենք Ձեզ:


© 2007-2008 ProService-L LLC.| All Rights Reserved