ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
    ՊրոՍերվիսն առաջարկում է հատուկ դասընթացներ` հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, խանութների, սուպերմարկետների, զբոսաշրջության գրասենյակների և ծառայություն մատուցող ցանկացած այլ կազմակերպությունների համար.
- Հաճախորդների սպասարկման կուլտուրայի սկզբունքներն ու ստանդարտները
- Հաղորդակցման ճկուն մոդելներն ու ստրատեգիաները
- Քմահաճ հաճախորդների սպասարկման ձևերը
- Կոնֆլիկտային իրավիճակներ և դրանց լուծման եղանակները
- Հատուկ տեխնիկական հմտություններ` սպասարկման տարբեր ոլորտներում աշխատողների համար
    ՊրոՍերվիսի փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ յուրացնել այս ամենը կարճատև (1-2 օր) կամ երկարատև սեմինարների և գործնական պարապմունքների միջոցով:
Արդյունքում` կունենաք սպասարկող անձնակազմ, որը
- գիտակցում է որակյալ սպասարկման կարևորությունը Ձեր կազմակերպության համար
- տիրապետում է պրոֆեսիոնալ սպասարկման հմտություններին
- հոգատար է, ունի բարեկիրթ պահվածք և սպասարկելու պատրաստակամություն
- կարող է արագ կողմնորոշվել բարդ և կոնֆլիկտային իրավիճակներում